Լրագրող Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ Փաշինյան, պարոն վարչապետ, լռությունն ու համբերությունը սպառվելու հատկություն ունեն, իսկ այնքան համբերատար, որքան ես էի՝ բոլորին է հայտնի, թե ինչպիսի անօրինություններ ու սարսափներ բաժին հասան ինձ ու դստրես շուրջ 6 տարի, և հույսը, որ վերջապես վերջ կդրվեն մեր նկատմամբ իրականացված հանցագործություններին՝ ընդամենը խաբկանք էր:
Հունիսի 2-ին, երբ ոստիկանության Մալաթիայի բաժինը իրականացրեց իր հովանավորների վաղեմի երազանքը՝ ինձ ու երեխայիս դուրս հանելով մեր բնակարանից՝ առանց դրա իրավունքն ունենալու, զրկեց ոչ միայն գույքից, այլև՝ ամբողջ ունեցվածքից, ես կրկին հավատացի, որ իշխանության ներկայացուցիչների՝ ինձ մոտ գալուց հետո հանցագործները կսթափվեն, այդ իսկ պատճառով կտրուկ քայլերի չդիմեցի՝ բացել բնակարանիս դուռն ու ներս մտնել, հիշեցնեմ, որ ոստիկանների գործողությունների դեմ 3-րդ կասեցումը դատարանից ստացանք հունիսի 5-ին, ինչից հետո առավել ևս ես իրավունք ունեի տուն մտնելու, ինչն ինձ արգելեցին՝ համոզելով, թե մինչ այդ պահը բոլոր քայլերս եղել են օրինական, այս մեկը ապօրինություն կդիտվի և ես, վստահելով՝ կարծեցի, թե այդուհետ ամեն ինչ անցնելու է օրինական դաշտ և անօրենները ոչ միայն կպատժվեն, այլև՝ Նոր Հայաստանում անչափահասին կվերեդարձնեն իր բնակարան, իսկ հանցագործներին ցույց կտան օրենքի ճանապարհը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
Պարոն վարչապետ, Ձեզ հասցեագրված բոլոր նամակներս անհետանում են, անպատասխան են Ոստիկանության, ՀՔԾ պետերին, ՀՀ Գլխավոր դատախազին հասցեագրված մի շարք նամակներն ու հաղորդումներս՝ 26.06.2020թ, 10.07.2020թ:
Չխոսեմ բազմաթիվ օգտատերերի նամակներից. վերջիններս խնդրում են արձագանքել իրենց խնդիրներին, որոնք իմ խնդրից գրեթե ոչնչով չեն տարբերվում. արդյո՞ք տարակուսելի չէ, որ տարիներ շարունակ մարդկանց իրավունքների ու պաշտպանության համար համառ պայքար մղած լրագրողը այսօր իր զավակի հետ ապրում է ամենօրյա տագնապների ու վախերի մեջ՝ սեփական հայրենիքում, և ոչ միայն անտեսված է, այլև՝ ամենաշատը կարիք ունի պաշտպանության ու իրավունքների վերականգնման:
Պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ բաց նամակով, որովհետև այլևս չեմ պատրաստվում առանց այն էլ իմ կորցրած ժամանակը վատնել՝ օրենքին ապավինելու ու օրենքը շրջանցած պետական որոշ այրերի ակնհայտ արհամարահանքն ու անօրինությունները հանդուրժելու. դատարաններում առողջությունս վատնելու, ՀՔԾ, ԱԱԾ, Ոստիկանության, Դատախազության գործառությունը սեփական ուժերով իրականացնելու, ինչն էլ արել եմ վերջին մեկ ամսում:
Վերը նշված կառույցների՝ 6 տարի ակնհայտ խախտումներով ու սանձարձակ մերժումներով պատասխաններս թիվ ու հաշիվ չունեն, շուրջ 2,5 ամիս է՝ դրանց թիվը կրկնապատկվել է, վերջերս որոշել են ընդհանրապես չպատասխանել: Եթե նախկինում մտածում էի, թե լռելուս հետևանքով են իմ դեմ գործող պետական կառույցները նման գործելաոճ դրսևորում, ապա բնակարանիցս մեզ հանելու աղմուկից հետո հավատում էի, թե ուշքի կգան ու կգործեն բացառապես օրենքի շչջանակներում, սակայն՝ ապարդյուն:
Եթե ամսիներ առաջ ընդամենը որոշ կցկտուր փաստեր ունեի, այժմ բացահայտումների այնպիսի փաթեթ եմ հավաքագրել, որոնք բացառապես Ձեզ եմ վստահելու, պարոն Փաշինյան, ուստի, պահանջում եմ ՇՏԱՊ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ամբողջը տրամադրելու, քանի դեռ այն «օրինապաշտները», որոնք մինչ օրս Ձեզ թյուր ինֆորմացիաներ են ներկայացրել, պատահմամբ չբեմադրեն իմ ինքնասպանությունը՝ դժբախտ պատահար որակելով, ինչպես ամիսներ առաջ վարվել է ոստիկանության Մալաթիայի բաժինը՝ լրատվական կայքերը ողողելով իմ ինքնասպանության մասին անհեթեթ, «ցնցող» ստահոդ լուրերով, ինչպես էին շտապ օգնություն հրավիրել՝ ինձ անզգայացնելու միջոցով բնակարանիցս հեռացնելու, ցանկացած եղանակով ու ստոր միջոցներով բնակարանն ինձանից ազատելու համար, ինչն էլ, ի վերջո արեցին, (սրանք ընդամենը իմ պատմության սարսափի «ծաղիկներն են», որոնք ապացույցներով հրապարակելու եմ, մնացածը՝ հաջորդիվ):
Պարոն Փաշինյան, վերջերս մտերիմներիցս մեկը, որին հայտնի է ինձ հետ կատարվածը, շատ ցավալի դիտարկում արեց, թե՝ ես հրաշալի գիտեմ ամեն ինչ՝ փաստերով, սակայն շատերի համար անհավատալի է այս սարսափելի պատմությունը, դրանով է պայանավորված լրատվական կայքերի լռությունը, պարզապես անհնար է ընկալել այն ողջ դաժան իրողությունը, ինչը իրագործել են քո նկատմամբ:
Պարոն վարչապետ, այս պահից սկսած ես ակնկալում և պահանջում եմ Ձեր պաշտպանությունը՝ ապահովել իմ ու զավակիս, ինչպես նաև հարազատներիս անվտանգությունը, որովհետև այն բացահայտումները, որոնք կատարել եմ ինքս՝ վերջին մեկ ամսում, շատերի համար ճակատագրական են լինելու, իսկ այդ հրեշավոր ցանցի հովանանորները՝ պետական պաշտոնայաներ և նրանց շարքային կամակատարներ, իրենց երկար թաթերն ու հանցավոր կապերը գործի դնելով՝ չեն զլանա վնասել ինձ այս գրառումից հետո:
Նշեմ, որ մինչ այժմ Ձեր իշխանության որոշ ներկայացուցիչների ևս չափազանց անհանգստացրել է իմ՝ վերջին ամիսների լռությունը. զարմանալի չէ արդյո՞ք՝ ի՞նչ մտավախություն ունեն, ինչու՞ են իրենց ներքին կապերով փորձում պարզել՝ ո՞վ է այժմ իրականացնում իմ փաստաբանի գործառույթները, որովհետև իրենց էլ հայտնի է, որ մինչ վերջերս իմ պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին հրահանգված է եղել իմ գործը հնարավորինս հարամել ու տանել սխալ ճանապարհով, պաշտպանությունն իրականացնել միայն ինձանից իմ ինֆորմացիները կորզելու ու իրենց տերերին հասցնելու հստակ պլանավորած սցենարով՝ ոստիկանության հետ համագործակցելով (պաշտպաններիս գործունեությանը կանդրադառնամ հաջորդիվ):
Այժմ, պարոն վարչապետ, սպասում եմ բացառապես Ձեր արձագանքին, խնդրում եմ՝ չհրահանգել որևէ մեկի՝ ինձ հետ բանակցել ու մտերիմ կապերը գործի դնելու միջոցով ինֆորմացիա ստանալ, պահանջում եմ չեղարկել իմ բնակարանի առքուվաճառքի գործարքը՝ Անդրանիկի 27, բն.16, որն այս պահին իրականացվում է «Էվոկա» բանկի միջոցով:
Շուրջ 2,5 ամիս է՝ լռելյայն հետևում եմ «VILLA REALTY» անշարժ գույքի գործակալության գործունեությանը՝ ֆեյսբուքյան էջերով, «List.am» կայքով և ՀՀ դատախազության աշխատակցի, վերը նշված անշարժ գույքի գործակալության գործակալի անձնական էջում անվերջ թարմացվող բնակարանիս վաճառքի հրատապ հայտարարություններին՝ շաաաատ շտաաաաապ, ինչպես նշված է, իհարկե՝ մի քանի ձայնավոր հնչյունները փաստում են, որ այդ բնակարանը շատ արագ վաճառել է պետք, որպեսզի վաշխառու «սեփականատերերը» միմյանց մեջ բաժանեն տարիների իրենց կուտակած տոկոսով տրված գումարները, որոնք ծառայել են հրեշավոր նպատակի, ինչի մասին էլ պատրաստվում եմ պատմել Ձեզ, պարոն Փաշինյան, իսկ հատկապես որ պաշտոնյաներն ու նրանց կամակատարեր են 6 տարի մասնակցել այսօրվա վաճառքը վավերացնելու ծրագրին` կներկայացնեմ բացառապես Ձեզ:
Երեկվանից փորձում եմ խաբված սեփականատիրոջը բացատրել, որ չդառնա այդ հանցավոր խմբավորան հերթական զոհը, թեև նշեմ, որ նախկին «սեփականատերերը» ամենևին էլ բարեխիղճ գնորդներ չէին, ինչի մասին դատարաններին փորձում էի բացատրել՝ Անժելյա Հարությունի Վիրաբյան, Տիգրան Կոլյայի Բաբայան, իրենց հանցագործ փաստաբան Գուրգեն Թորոսյանով, ընդամենը վաշխառուներ էին ու այդ ցանցի խամաճիկներ՝ քրեական հեղինակությունների հովանավորչությամբ գործող, դատավորների, դատախազների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների սիրելիների պիտակը՝ ճակատներին դրոշակ դարձրած:
Նշեմ, որ վերոնշյալ գործակալությունը, որքան էլ փորձում է արդարանալ, թե իրենք տեղյակ չէին խնդրին, ինձ զանգահարած գործակալության տնօրենն ու գնորդը անտեսում են նաև իմ նշած փաստերը, որ բնակարանը վիճելի է և սույն թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին բնակարանի հետ կապված, խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջին նիստ է նշանակված:
Ընդգծեմ՝ ունեմ բոլոր ապացույցները, որ բնակարանիս նախկին կեղծ գործաքները ևս իրականացվել են սույն գործակալության թեթև ձեռքով:
Ինչպես արդեն նշել եմ՝ դատարաններին դիմելու կամ նոր արգելանքների հույսով կրկին դատավորների մերժումները ստանալու մասին խոսքն այսուհետ փակված է. հայաստանյան վնգստացող արդարադատությունը ինձ համար վաղուց գոյություն չունի, իսկ այն դատավորները, որոնց ցինիզմի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ անպատիժ են ու շարունակում են պատժել մեզ:
Պարոն Փաշինյան, վստահ եմ, որ Ձեր արձագանքը՝ հանդիպման օրվա մասին չի ուշանա, ինչպես նաև չեք անտեսի պահանջս՝ ապահովել մեր անվտանգությունը, միգուցե, խնդրի լրջությունը առաջին հայացքից ակնառու չէ, բայց հավաստիացնում եմ, որ դրա արմատները շատ ավելի խորն են, այս գործի բացահայտումով կոռուպցիոն այնպիսի համակարգեր ու դրանց մասնակից պաշտոնյաներ կհայտնաբերվեն, և եթե Ձեր իշխանության գալու գերնպաատակը երկիրը կոռուպցիոն հանցագործներից ազատելն է, այս խնդիրը Ձեզ համար կլինի լավագույն սկիզբը: