Search
Close this search box.

14-ամյա աղջիկ է մահացել

Օգոստոսի 15-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը Արտաշատյան խճուղում՝ Մխչյան գյուղի հատվածում, վրաերթի էր ենթարկել 2006 թ. ծնված Սոնա Միրզոյանին, որը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 22.30-ին, վարորդը ներկայացել էր ոստիկանության Արտաշատի բաժին:

Օգոստոսի 24-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Սոնա Միրզոյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

Please enter a valid URL