Search
Close this search box.

Ինչո՞ւ հենց Սամվել Բաբայանի միջոցով

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի թեման իշխանությունը նորից ակտիվացրեց՝ այս անգամ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի միջոցով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի՝ թեմայի մեջ ներգրավվելու թեման պատահական չէ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ Բաբայանին ակտիվացնելու միակ նպատակը նախկին իշխանությունների դեմ որպես միջոց օգտագործելն էր, որի ֆունկցիան Բաբայանը տարբեր ժամանակահատվածում քանիցս իրականացրել է։

Փորձագիտական շրջանակների կարծիքով, այստեղ խնդիրն այդքան թեմայի քաղաքական մասը չէր, որքան ռազմական, որովհետեւ Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում խոսում էր այնպիսի թեմատիկայից, որն ավելի շատ վնաս էր հասցնում զինված ուժերին, այլ ոչ թե նախկիններին։

Դեռ պարզ չէ, թե ապրիլյանի թեման անընդհատ քննարկման մեջ պահելու իրական նպատակը, սակայն արդեն նկատելի է, որ այդ թեմայի մեջ օգտագործվում են դրվագներ, որոնք ուղիղ հարված են հասցնում բանակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL