Արդեն տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ավելին, վերջին օրերին Արսեն Թորոսյանը շատ «պասիվ» է, կարելի է ասել՝ որեւէ գործառույթ չի իրականացնում, միայն հինգշաբթի օրը ներկայացել էր կառավարության նիստին: Հետաքրքիր է, որ Թորոսյանն անգամ ջնջվել է սոցիալական ցանցերից:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, որը հայտարարեց, թե Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Նշենք, որ մենք տեղեկացրել էինք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը փորձում է նախարարի պաշտոնում առաջարկել իր ընկերոջը:
Նյութի աղբյուր՝ armlur.aam