Search
Close this search box.

Վրաստանում սգո օր հայտարարվեց

Վրաստանի իշխանությունները օգոստոսի 25-ը հայտարարել են սգո օր՝ ի հիշատակ Շատիլի ճանապարհին վթարի հետևանքով մահացած քաղաքացիների։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 23-ին Վրաստանի Շատիլի շրջանում (Մցխեթա-Մթիանեթի շրջան) խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Միկրոավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությունից՝ քարքարոտ լանջից։ Վթարի հետևանքով 17 մարդ Էմահացել, ևս 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի կարգադրությամբ օգոստոսի 25-ին երկրի ամբողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները:

Please enter a valid URL