« ՊՍԺ»-ն եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի « Բավարիան» վիճարկում էին Չեմպիոնների լիգայի գավաթը։
Մյունխենյան ակումբը հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց փարիզյան թիմին ու իր պատմության մեջ վեցերորդ անգամ նվաճեց եվրոպական ամենակարևոր գավաթը։
Փարիզյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և եզրափակիչ սուլիչից հետո « ՊՍԺ»-ի ֆուտբոլիստները չկարողացան զսպել իրենց արցունքները։
Թերևս այդ պահին բոլորի ուշադրության կենտրոնում բրազիլացի հարձակվող Նեյմարն էր, ում բոլորը փորձում էին հանգստացնել ու փարատել։