Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հանրության առջև հայտնվել է ինքնաձիգը ձեռքին, ցանկացել է ցուցադրել «նարնջագույն հեղափոխությունների» կազմակերպիչների դեմ պայքարելու պատրաստակամությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլատսկին:
Ըստ նրա, նրանք, ովքեր կազմակերպել են հեղափոխությունները Վրաստանում, Լիբիայում, Իրաքում և Ուկրաինայում, այժմ փորձում են նույնն անել նաև Բելառուսում, և Լուկաշենկոն մտադիր է վճռականորեն դեմ արտահայտվել նրանց: Նա նաև նշել է, որ ինքնաձիգը վերցրած նախագահը խորհրդանշում է այն, որ չի կարելի հանձնել սեփական երկիրը:
Փոխնախագահն ասել է նաև, որ Բելառուսի նախագահը հիմնականում սիրում է ռազմական համազգեստ և զենք: Նա հավելել է, որ բոլոր ռազմական վարժանքներին Լուկաշենկան զինվորների առջև է հայտնվում համազգեստով և զենքով՝ ցույց տալու համար, որ ինքը նույնպես երկրի պաշտպանն է, ինչպես նրանք: