Search
Close this search box.

Բռնաբարություններ Բելառուսի մեկուսարաններում. աղջիկներից մեկն ունի արգանդի վզիկի պատռվածք

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուկաշենկոյի իշխանության պատկերը․․․

Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում օգոստոսի 9-ից 13-ը բերման ենթարկված աղջիկների բռնաբարության փաստեր։ Կան աղջիկներ (16 տարեկան) և կանայք, որոնք վկայություն են տվել, ինչպես նաև այդ փաստերը հաստատվել են հոգեբանների և գինեկոլոգների կողմից:

Բռնաբարություններն իրականացրել են իրավապահ համակարգի աշխատակիցները։ Ըստ բժշկական հետազոտությունների՝ աղջիկներից մեկն ունի արգանդի վզիկի պատռվածք:

Մինչ այժմ ոչ բոլոր զոհերը պատրաստ չեն հրապարակավ խոսել կատարվածի մասին: Այժմ բժիշկներն ու հոգեբաններն աշխատում են նրանց հետ` իրենց անզորությունն ու մեղքի զգացումը հաղթահարելու ուղղությամբ»:

Please enter a valid URL