«Հրապարակ»-ը գրում է.
«Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր և կնոջ թիկնազորի մեծ խումբ աշխատակիցների և վարորդների։ Մեր տեղեկություններով, ազատվողների թվում է եղել նաև վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։
Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին լեգենդներ էին պտտվում։ Գեղարքունիքի մարզ կատարած վերջին այցերի ժամանակ արդեն Ղազարը Փաշինյանի հետ չէր, նախկինում նա բոլոր կադրերում երևում էր Փաշինյանի թիկունքում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից։
«Նման հարցերով զանգեք համապատասխան պատասխանատու մարմին, դա ՊՊԾ-ն է, զանգահարեք իրենց, ես տեղյակ չեմ, նման հարցերով ես չեմ զբաղվում»,- պատասխանեց նա»։
Մանրամասները՝ թերթի համարում: