Իրանում 20-ամյա կինը վեցյակ է ունեցել։ Երեխաները՝ 3 աղջիկ և 3 տղա, ծնվել են օգոստոսի 20-ին Քերեջ քաղաքում:
Երեխաները լույս աշխարհ են եկել 29 շաբաթականում, նման որոշում են կայացրել բժիշկները։
Նշվում է, որ մայրն իրեն լավ է զգում: Յուրաքանչյուր երեխան կշռում է մոտ 900-1.150 գրամ: