Այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, ով տեղում մահացել է։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։