Օգոստոսի 20-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 22,581,537-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:
Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:
Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 791,012 պացիենտ, բուժվել՝ 15,302,703:
Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 42,056 և մահացել 833 մարդ:
Ի դեպ, 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով, գտնվում է 54-րդ հորիզոնականում: