Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գետի մեջ գտել են հանձնաժողովի անդամի դին, ով հրաժարվել էր ստորագրել Լուկաշենկոյի հաղթանակի արձանագրությունը

Բելառուսում մահացած են գտել ընտրող հանձնաժողովի անդամին, ով հրաժարվել էր ստորագրել ընտրությունների արձանագրության տակ, ինչից հետո անհետ կորել էր:

Վոլկովիսկի Բագրատիոնի անվան ռազմա-պատմական թանգարանի 29-ամյա տնօրեն Կոնստանտին Շիշմակովի մարմինը հայտնաբերվել է Նեման գետում: Նա Վոլկովիսկի ընտրատեղամասի հանձնաժողովի 2 անդամներից մեկն էր: Ընտրություններին հաջորդող շաբաթը նա արձակուրդի մեջ է եղել, իսկ օգոստոսի 15-ին դուրս է եկել աշխատանքի: Նույն օրվա երեկոյան ժամը 17:00-ի մոտակայքում երիտասարդը զանգահարել է կնոջն ու ասել. «Ես էլ այստեղ չեմ աշխատելու, տուն եմ գալիս»: Սակայն տուն այդպես էլ չի հասել:

Ի դեպ, Բելառուսում գործող «Զվանո» իրավապաշտպանական հասարակական նախաձեռնության տվյալներով՝ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 5 մարդ: Վիրավորներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այնինչ պաշտոնապես հնչեցվում է մայն 2 զոհի անուն, որոնց մասին տեղեկատվութունը հայտնվել էր ավելի վաղ. նրանք են՝ Մինսկում զոհված Ալեքսանդր Տարայկովսկին ու Գոմելում զոհված Ալեքսանդր Վիխորը:

Please enter a valid URL