Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել, որով շնորհավորել է այժմ մեկուսարանում գտնվող բլոգեր ամուսնուն: Այս մասին հայտնում է «Риа Новости»-ն:
«Ամուսինս՝ Սերգեյ Տիխանովսկին, խնդրել է, որ ձեզ փոխանցեմ իր բառերը։ Նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք, այլ ամեն բան անեք, որ լավ ապրեք»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Տիխանովսկայան հայտնել է, որ ամուսնուն մեղադրում են հանցագործության համար, որը նա չի գործել։

Սերգեյ Տիխանովսկին նախագահ դառնալու համար իր թեկնածությունն էր փորձել առաջադրել, սակայն գրանցման փուլում մերժում էր ստացել, փոխարենը իր փաստաթղթերն էր ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL