Շաքի գյուղի մոտակա դաշտում օգոստոսի 14-ին հայտնավերված սմերչը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։