Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել, փոխանցում է Ermenihaber-ը։
Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդի մնացորդները լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:
Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:
«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ», -ահազանգել է լեռնագնացը: