Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի ահից Վանեցյանի վաղեմի բարեկամը Վանեցյանին չի ընդունել

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Հաղորդագրություններ են տարածում խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների մասին, սակայն գլխավոր ինտրիգը մնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։

Բանն այն է, որ չնայած Վանեցյան-Արայիկ Հարությունյան վաղեմի մտերմությանն ու բարեկամությանը, Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ահից մերժել է նախապես պայմանավորված հանդիպումը։ Իսկ Փաշինյանն այնքան է զայրացել այդ հանդիպման հնարավոր փաստից, որ «հսկիչներ» է ուղարկել Արցախ․ Սիփան Փաշինյանը եւ Հայկ Գեւորգյանն այժմ Արցախում են»։

Please enter a valid URL