«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օրենքով գողեր Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալո»-ի և Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:
Եվ այս պատմությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հսկայական գումարի մասին է, այնինչ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է, որը ստանալու համար էլ խառնվել է օրենքով գողն ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։