Search
Close this search box.

Հայտնի է, թե որ երկրների հետ Ռուսաստանը կբացի իր սահմանները

Սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, ներառյալ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան:

Փորձագետների կարծիքով՝ նման որոշման համար մի քանի պատճառ կա: Նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից՝ սեպտեմբերին երկիրը նախատեսում է սկսել COVID-19 պատվաստանյութի առևտրային արտադրություն:

Համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է նաև Համագործակցության երկրներում: Բացի դրանից՝ նրանք մտադիր են գնել ռուսական պատվաստանյութը, ինչը կօգնի նաև վերականգնել Ռուսաստանի հետ հումանիտար և գործնական կապերը:

Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ, թե զբոսաշրջիկների համար երբ կբացվի ռուս-բելառուսական սահմանը: Նշվում է, որ «Բելավիա» ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Ռուսաստան թռիչքների չեղարկումը մինչև օգոստոսի 21-ը:

Please enter a valid URL