Search
Close this search box.

Մաեստրո Մեսչյանը հեռանում է, դեռ հազար փակված դռներ կան բացելու. Երևանի փոխքաղաքապետի գրառումը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից:

Դժվար է ասել, թե ինչ զգացողություններ եմ ունենալու մի քանի օրից, երբ գիտակցեմ, որ ավագ ընկերոջս հետ այլեւս նույն շենքում չեմ աշխատելու: Որ էլ նախկինի պես օրվա ընթացքում չենք հանդիպելու քաղաքապետարանի միջանցքներում ու ջերմ «բարեւ»-ից հետո մի «տղավարի» կատակ փոխանակենք՝ օրվա տրամադրությանը համահունչ:

Հպարտ եմ ու երջանիկ, որ այս ամիսներն իրար հետ մի հարկի տակ անցկացրեցինք, մեր երկրի ու քաղաքի համար այս կարեւոր շրջանում աշխատեցինք իրար հետ, մտքեր փոխանակեցինք, ծրագրեր մշակեցինք:

Ողջույ՛ն մաեստրո, դեռ հազար փակված դռներ կան բացելու:

Please enter a valid URL