Չինաստանի Շենժեն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել ներկրված հավի սառեցված թևիկներում:
Ինչպես փոխանցում է CNN-ը` հղում անելով տեղի իշխանություններին, կորոնավիրուսը սառեցված թռչնամսում հայտնաբերվել է չորեքշաբթի ներկրված սննդամթերքի ստուգման համար վերցված փորձանմուշի հետազոտության ժամանակ: Պաշտոնյաները չեն նշել, թե որ ապրանքանիշի ապրանքի մասին է խոսքը:
Իշխանություններն այժմ ստուգումներ են իրականացնում նույնանուն ապրանքանիշի այլ արտադրանքներում: