Search
Close this search box.

Նարինեն (Պաուզա Անոն) 4-5 տարի եղել ա «Ազիզյաններ» սերիալի դեմքերից մեկը, նկարահանվել ա «Սուպեր մամա 2»-ում․ դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ

Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիդեոն նայեցի, որտեղ սրտի վիրահատության համար շտապ 3 միլիոն դրամ էր խնդրում հանրությունց։ Անկեղծ պետք ա լինեմ՝ փշաքաղվեցի, որվհետև դժվար ա նման վիճակում տեսնել մարդու, ով միշտ կենսուրախ ա, ով անգամ լուրջ թեմաներով խոսելիս միշտ տեղ ա գտնում հումորի համար։
Ու գիտե՞ք՝ ինչն ա ավելի ցավալի, որ Նարինեն 4-5 տարի եղել ա «Ազիզյաններ» սերիալի դեմքերից մեկը, նկարահանվել ա Հայաստանի ամենաթանկ ստուդիաներից մեկի՝ «Կարգին ստուդիայի» նկարահանած «Սուպեր մամա 2»-ում։ «Ազիզյաններ»-ում ու «Սուպեր մամա»-ում Նարինեն նկարահանվել ա Հայաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանների՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի կողքին։ Ու դա մի անգամ չէ, 2 անգամ չէ, 3-4 տարի…

Հայկոյենք, Գարիկենք ասում էին, որ էդ սերիալի անձնակազմի հետ արդեն մի ընտանիքի պես են։ Կհիշեք, անգամ քաղաքապետ դարձած ժամանակ Հայկոն գնացել էր նկարահանման ստուդիա, նկարվել դերասանների հետ։
Ու հիմա նստած մտածում եմ՝ արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ։ Հայկո, դու, որ ասում էիր․ «429 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում հիմա քաղաքապետի պաշտոնում, որը 5-10%-ն է իմ առաջվա ստացած գումարի»։ Գարիկ, դու, որ ամենաբարձր վարձատրվող դերասանն էիր՝ հերիք չի, շաբաթական էլ մի 3-4 հատ համերգ էիր տալիս։ Չմտածեք՝ ձեր փողերն եմ հաշվում, ուղղակի ձեր մարդկային որակներն եմ փորձում ի մի բերել։ Տղերք, ձեր ձեռքը քարի տա՞կ էր, որ չկարողանայիք 3 միլիոն դրամ հավաքեիք ձեր ընկերոջ համար, որ ինքը էս սարսափելի վիդեոն չնկարեր, չտեղադրեր համացանցում։ Փոխանակ ասեիք․ «Արագ ջնջի, ամոթ ա, էդ ինչ մի գումար ա», մի բան էլ լայքում ու տարածում եք։ Է՞ս ա ձեր մի ընտանիք լինելը։

Հ.Գ. Չնայած չեմ զարմանում Հայկ Մարությանի պահով։ Էս տղեն սովոր ա պետբյուջեի հաշվին լավամարդ դառնա, ափռ-ցըփռ ծախսեր անի, աներևակայելի պրեմիաներ բաժանի, բայց հենց հերթը հասնում ա իրա գրպանին, ինքը դառնում ա աշխարհի ամենասկուպոյ մարդը։ Դրա համար իրա կլիչկեն միշտ եղել ա «Կապեկ Հայկո»։

Արամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL