Search
Close this search box.

Լավ լուր ՌԴ-ից. Հայտնի է, թե երբ Ռուսաստանը կբացի սահմանը Հայաստանի համար

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։

Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։

ՌԻԱ Նովոստին գրում է` քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։

Please enter a valid URL