Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել՝ ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու մասին՝ չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։
Սակայն ոստիկանությունը, այս պահի դրությամբ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։ Այդ մասին հենց նոր ստացանք ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ՝ Գեղարքունիքի մարզում)։
Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին՝ «տուգանքի մատերիալ» չդառնալու համար։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից