Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:
Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը:
Ես վստահ էի, որ երբ Մուշեղը մեծանա, հպարտանալու է, որ Հայրենիքի սահմանին կանգնելու բարձրագույն պատիվը, Հայրենյաց պաշտպանը լինելու սուրբ մկրտությունն ստացել է այդ հասակում:
Եվ այսօր հպարտ եմ, որ ավագ որդիներս՝ Արթուրը և Գարիկը, անմնացորդ նվիրումով ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:
…Հայրենիքն սկսվում է խրամատում կանգնած զինվորից:
(ընտանեկան արխիվ. 2006 թ.)