Երբ ոստիկանի կողմից պաշտպանված լինելու փոխարեն քաղաքացին պաշտպանվում է ոստիկանության կամայականություններից և անօրինականություններից, դա մեկ բառով կոչվում է պետական ահաբեկչություն քաղաքացու նկատմամբ։ Սա պետական անվտանգության հետ կապված խնդիր է և տեղ չունի իրեն իրավական պետություն հռչակած երկրում։
Պատկերացնում եք, ութ տարեկան տղա երեխան, ապագա հայ զինվորը, ոստիկանության գործողությունների շնորհիվ սկսել է միզել տակը, կակազել, ըստ բժիշկի եզրակացության՝ առաջացել է վախից։ Պատասխանատու եք յուրաքանչյուրդ իր մասով։ Այս պահից սկսած ստանձնում եմ երեխայի ու ծնողների շահերի պաշտպանությունը։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն