Facebook Inc.-ը երկրորդ եռամսյակում հեռացրել է 7 միլիոն գրառում` կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար, ներառյալ այն հաղորդագրությունները, որոնք նպաստում են կանխարգելման եւ բուժման կեղծ մեթոդներին:
Սոցցանցը ջնջել է մոտ 22,5 միլիոն հաղորդագրություն, որոնք պարունակել են ատելության խոսքեր: Նաեւ ջնջել է ծայրահեղական կազմակերպություններին վերաբերող 8,7 միլիոն հաղորդագրություն:
Facebook-ը հայտարարել է, որ ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին բովանդակությունը ստուգելու համար ավելի շատ ապավինել է ավտոմատացման տեխնոլոգիային, քանի որ կարանտինի պատճառով գրասենյակներում քիչ աշխատողներ են եղել:
Ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է ատելության խոսքի դեմ ուղղված իր քաղաքականությունը` այնտեղ ներառելով «սեւամորթների կամ հրեա ժողովրդի վերաբերյալ կարծրատիպեր պարունակող բովանդակությունը»: