Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ Մինսկի ոստիկանության բաժիններից մեկի բակը լեփ-լեցուն է գիշերը ձերբակալված ցուցարարներով: Ցուցարարները շարքով պառկած են բակում, հայտնում է УНИАН-ը: Տեսանյութը հրապարակել է բելառուսական NEXTA պարբերականն իր Telegram-ի ալիքում։
«Առավոտյան Մինսկի ոստիկանության Օկտյաբրսկիի բաժնում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո. պատկերը շատ խորհրդանշական է: Եթե հիմա չհավաքվենք, ապա այդպիսի համակենտրոնացման ճամբար է սպասում բոլորիս ամբողջ երկրում»,- ասված է NEXTA -ի տարածած հաղորդագրությունում:
Երեկվա ցույցերից հետո, բելառուսական ՕՄՈՆ-ի մեկ աշխատակից և ոստիկանության մեկ սպա անցել են ցուցարարների կողմը։