Օգոստոսի 7-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել 25-ամյա քաղաքացի և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում՝ «Վաչոյի աղբյուր» հանդամասում, ժամը 06.00-ի սահմաններում մորեղբորը՝ 53-ամյա Վարդան Աբովյանին, մահացած է գտել նրա կողաշրջված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի տակ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: