Search
Close this search box.

Հայտնի է, թե երբ կլինի նոր համաշխարհային աղետ

Առաջիկա հարյուր տարվա ընթացքում նոր համաշխարհային ջրհեղեղ կլինի: Այս մասին ասված է Nature գիտական ​​հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Օվկիանոսի մակարդակի բարձրացումից գլոբալ վտանգը մեծանում է ակտիվ մակընթացությունների, մեծացող ալիքների և փոթորիկների պատճառով: Ըստ մասնագետների՝ եթե մարդկությունը որևէ միջոց չձեռնարկի, ապա մինչև 2100 թվականը երկրի մեծ մասը ջրի տակ կհայտնվի: Մասնավորապես, ափամերձ տարածքները մոտ 50 տոկոսով խորտակված կլինեն:

Ամենավատ դեպքում մոտ 287 միլիոն մարդ կամ աշխարհի ընդհանուր բնակչության 4 տոկոսը կարող են տուժել ափամերձ ջրհեղեղներից: Դրամական առումով աղետը կարող է հանգեցնել 14 տրիլիոն դոլար վնասի, ինչը կազմում է աշխարհի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:

Փորձագետներին հաջողվել է ստեղծել երկրի այն տարածքների քարտեզը, որոնք մինչև 2100 թվականը կարող են ջրի տակ մնալ: ԱՄՆ-ում մասնակիորեն հեղեղվելու են Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի և Մերիլենդի նահանգների տարածքները, Ասիայում`Չինաստանի, Բանգլադեշի, Հնդկաստանի որոշ շրջանները, Օվկիանիայում` Ավստրալիայի հյուսիսային մասը: Եվրոպայում զգալիորեն կտուժեն Գերմանիայի հյուսիսը և Ֆրանսիան: Գլխավոր տուժողը կլինի Մեծ Բրիտանիան:

Please enter a valid URL