Օգոստոսի 9-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե-ի (ծնված 2005թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: