Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զով ամառը շարունակվում է։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
11-14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: