Search
Close this search box.

Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում

Չինաստանում վիրուսի տարատեսակ է տարածվում, որը կարող է մահացու ելք ունենալ։ Այդ մասին հաղորդում է Global Times.-ը։

SFTS տեսակի վիրուսով 2020-ի սկզբից մինչ այժմ 60 մարդ է վարակվել, 7 հոգի մահացել է։

Վարակվելուց հետո մարդու մոտ կարող է նկատվել տենդ, հազ և արյան մեջ լեյկոցիտների և տրոմբոցիտների նվազում։

Բժիշկները կարծում են, որ տվյալ վիրուսը փոխանցվում է հիմնականում տզերի խայթոցների միջոցով, սակայն չի կարելի բացառել մարդուց մարդուն փոխանցումը արյան կամ թարախի միջոցով։

Please enter a valid URL