Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։