Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ Մհրյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում:
Նախագահ Արմեն Սարգսյանի մեկ հրամանագրով Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: