Շմայսի «գաղտնի» հեռախոսազրույցը Զնդանի հետ հայտնվել է ցանցում. ինչ է պատմում որդու ազատման մասին
lurer.com-ը գրում է․ «Քաղաքացին, ով ներկայանում է Զնդան անունով, զանգահարել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ով հանրությանն առավել հայտնի է Շմայս անունով, և շնորհավորել նրան որդու` Դավիթի ազատ արձակման կապակցությամբ:Տեսանյութի հեղինակը նշում է, որ «Խարկովի օբյեկտում երգում են Դավոյի համար», ապա կադրեր է ցուցադրում խնջույքից:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ Lurer.com-ի տեսանյութում