Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ զինծառայողների ծնողներին տեղեկացնում ենք, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով: