Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. Կինը մի պահ մտել է լոգարան, իսկ ամուսինը տան 11-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկաններն ու փրկարարները Հակոբ Հակոբյան փողոցի 12-րդ շենքի բակում հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 80-ամյա Վոլոդյա Ա.-ն է, ով տանը եղել է կնոջ հետ։ Կինը մի պահ մտել է լոգարան, իսկ ամուսինը իրենց տան 11-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Please enter a valid URL