Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն հիմք ընդունելով հուլիսի 29-31-ն և օգոստոսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները, 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Եվրոթերմ» ՓԲԸ՝ ք. Երևան, Ա. Քոչինյան 5.2) «Տեքս Ուորլդ» ՍՊԸ՝ ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Երևանյան 6.3) «Արթուր Մկրտչյան» Ա/Ձ՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/89:
Ինչպես նաև․
1) «Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Կեչարեցի փող.
2) «Ռիպա Առողջարան» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Կեչարեցու 2.3) «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» ՓԲԸ՝ ք. Ծաղկաձոր, Չարենցի նրբանցք 4.4) «Կեչառիս Հոթել» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրներ 20.5) «Ալինա Բագրատյան» Ա/Ձ՝ ք. Ծաղկաձոր, հրապարակին հարող տարածք.6) «Արտակ Մանուկյան» Ա/Ձ՝ ք. Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի 1.7) «Յուպիտեր Հոթել» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Ծաղկունյանց հրապարակ 1: