Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարոն Մարգարյանին չէր կարելի Մաշտոցի պուրակում շինարարություն անել, քանի որ նա ծախված, կոռումպացված, չար ու ագահ քաղաքապետ էր, իսկ Հայկ Մարությանին կարելի է, չէ՞ որ նա ժողովրդի ընտրած, արդար ու ազնիվ, բարի և պուպուշ, ինչու չէ, նաև դուխով քաղաքապետն է։
Ամեն ինչ շատ արդար ա, տեղն ա ձեզ, քանի որ արդեն երկու տարի է, ինչ աչք եք փակում այդ մարդկանց կամայականությունների վրա»: