Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարականկամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։
ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը ևհարգել այդ իրավունքը։ Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամիհանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքականհարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն։
Արցախի ԱԳՆ