180 սանտիմետրից (6 ֆութից) բարձր հասակ ունեցող մարդիկ կրկնակի շատ են վարակվում կորոնավիրուսով, քան ավելի ցածր հասակ ունեցողները։ Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գիտական խմբերը, որոնք ուսումնասիրել են վարակումների թարմ տվյալները։ Փոխանցում է kp.ru կայքը։
Նրանք ուսումնասիրել են հատկապես բաց տարածքներում վարակման տենդենցները։ Եթե մարդը ավելի շատ է լինում փողոցում, քայլում է ավելի երկար, ավելի հավանական է, որ նա կանցնի վարակակիրների կողքով։ Գիտնականները պարզել են, թե այդ ժամանակ վարակն օդում գետնից որքան բարձրության վրա է սավառնում։
Պարզվել է, որ ամենավտանգվածը 180 սմ հասակն է, քանի որ այդ հասակն ունեցող մարդկանց դեմքի բարձրության վրա է հիմնականում մնում կորոնավիրուսը, երբ գտնվում է օդում։ Սրանով մասնագետները ևս մեկ անգամ ապացուցել են փողոցում դիմակ կրելու կարևորությունը։