Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 79 QQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքում՝ Արցախյան խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Նիվա և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ 06-ի և Նիվայի վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Mercedes-ի վարորդը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։
Mercedes-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի եղբոր տղան է, ում Գորիսում ավելի շատ ճանաչում են «Հոպոպի Մայո» մականվամբ։