Search
Close this search box.

«Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները». Եգիպտոսի կոշտ արձագանքը

Եգիպտոսի արտգործնախարարությունն օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել` անդրադառնալով Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների շրջանակում ծրագրված սեյսմիկ հետազոտություններին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի նման գործողությունները խախտում են Կահիրեի ինքնիշխան իրավունքները: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:

«Թուրքիան իր սեյսմիկ հետազոտություններով խախտում է Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտին և Կահիրեի ինքնիշխան իրավունքները»,-ասված է հայտարարության մեջ:

Նախորդ ամիս Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած ևս մի հայտարարության մեջ ասված էր, որ «Թուրքիայի նավերը խախտել են Եգիպտոսի ջրային սահմանը»: Եգիպտական կողմը Թուրքիայի քայլերը բնորոշում է որպես «հարձակում»:

Սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից մեկն է:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

Please enter a valid URL