Search
Close this search box.

Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ. կոչ Եվրոպայից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը (ԵՄ պառլամենտի քաղաքական խմբավորումներից մեկն է) հայտարարություն է ընդունել:

«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը, կոչ ենք անում ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումների համար»:

Հ.Գ. Ողջունում ենք այս հստակ հայտարարությունր, քանի որ չափազանց կարևոր է միջազգային հանրության միահամուռ պայքարը Ադրբեջանի ագրեսոր և բռնապետական ղեկավարության դեմ»։

Please enter a valid URL