Search
Close this search box.

Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 18։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով շենքի 8-րդ հարկի պատուհանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը։

ԱԻՆ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Please enter a valid URL