Search
Close this search box.

Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա. #avia.pro

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ժամեր առաջ Թուրքիայի օդուժի F-16 ռազմական ինքնաթիռները մոտեցել են ՀՀ սահմանին՝ Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ նույն աղբյուրները տեղեկացրել են ադրբեջանական ուղղաթիռների թռիչքների մասին ՀՀ սահմանի մոտ։ Վերջինները ևս շրջադարձ են կատարել և վերադարձել։ «Թե հատկապես ինչի հետ են կապված նման սադրանքները, դեռևս հայտնի չէ, սակայն հաշվի առնելով Անկարայի բարձրագոչ հայտարարությունները, մասնագետները կարծում են, որ դրանով Հայաստանին ստիպում են գրոհել, ինչն էլ իր հերթին Թուրքիային թույլ կտա կոնֆլիկտի մեջ մտնել այդ երկրի հետ, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունը, իրավիճակի սրումից դեռևս հաջողվում է խուսափել»,- գրում է avia.pro-ն։

«Որևէ տեղեկություն չի հայտնվում, սակայն, հայկական ՀՕՊ գործողությունների մասին, որոնք ի դեպ ներգրավված են ռուսական ՀՕՊ համակարգում։ Սպասենք ՀՀ ՊՆ պաշտոնական մեկնաբանություններին։ Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց 2020թ․ ՀՀ անվտանգության ռազմավարության իր տեսլականը, համաձայն որի՝ մեր երկրի պաշտպանությունը հենվում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ դաշինքի վրա։ Հուլիսյան պատերազմը Տավուշում և այսօրվա դեպքն ապացուցում են սույն տեսլականի սնանկությունը»,- այս մասին գրառում է կատարել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Please enter a valid URL