Search
Close this search box.

Եվրոպաբնակ ադրբեջանցիները սկսել են բողոքի ակցիաներ իրականցնել ընդդեմ բռնապետ Իլհամ Ալիևի

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաքվի բռնապետի ձեռամբ արտերկրում սկիզբ առած հակահայկական ցույցերը մարեցին նույն արագությամբ, ինչ արագությամբ մեկնարկվել էին, փոխարենը կրկին սկիզբ են առել հակաիշխանական բողոքի ակցիաները։
Եվրոպաբնակ ադրբեջանցիները սկսել են բողոքի ակցիաներ իրականցնել ընդդեմ բռնապետ Իլհամ Ալիևի և նրա իշխանության։ Ի տարբերություն նախկին նմանատիպ ակցիաների, այս անգամ բողոքի ակցիաները դեսպանատների առջևից տեղափոխվել են փոքրիկ հրապարակներ։

Տավուշյան մարտերի պարտության մեջ բողոքի ակցիաներ իրականացնողները մեղադրում են Իլհամին և պատասխանատու պաշտոնատար անձանց»։

Please enter a valid URL