Հայաստանում օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 209 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 39050 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 166701, վերջին մեկ օրում` 1045 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8318 պացիենտ, ավելացել է 10-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 29750 անձ` վերջին մեկ օրում 193 անձ:
Ընդհանուր առմամբ, 754 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):