Search
Close this search box.

Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ գլուխը բացակայում է

2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 15:10-ին, Կոտայքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ դի կա: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ՝ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ ավտոճանապարհից դեպի խնձորի այգիներ, դաշտամիջյան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող խողովակի միջից, հայտնաբերել անհայտ տղամարդու դիակ՝ քայքայված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ գլուխը բացակայում է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ՝ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մահացած տղամարդու ինքնությունը, մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:

Please enter a valid URL